Սուխումիում հանդիպել են Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի և Հարավային Օսիայի արտաքին գործերի նախարարներ Դաուր Կովեն և Դիմիտրի Մեդոևը։
Interpressnews-ի փոխանցմամբ, հանդիպման նպատակը երկու «երկրների միջև համագործակցության հետագա զարգացումն ու նոր հնարավորություններին վերաբերող հարցերի քննարկումն է»:
Մեր երկկողմ հարաբերությունները զարգացման անսպառ ներուժ ունեն, ինչը անհրաժեշտ է օգտագործել»,-ասված է Հարավային Օսիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում: