Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում, Միխայլովսկի պողոտայում գտնվող «Սուլուգունի» ռեստորանի աշխատակիցները պատմում են Վրաստանի երրորդ նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի այսօրվա ձերբակալման մանրամասները:
«Ուկրաինսկայա պրավդա» լրատվամիջոցին ռեստորանի ղեկավարությունը պատմել է, որ դիմակավորված անձինք մտել են հաստատություն, ձերբակալել Սաակաշվիլիին և հեռացել ռեստորանի տարածքից:
«Սաակաշվիլին ևս հինգ մարդու հետ ճաշում էր ռեստորանի երկրորդ հարկում, երբ դիմակավորված անձինք ներխուժեցին ռեստորան: Նրան անմիջապես ձերբակալեցին», — ասել է ռեստորանի տնօրենը:
Նրա խոսքերով, ամեն ինչ տեղի է ունեցել երեք րոպեի ընթացքում. ձերբակալել են միայն Միխեիլ Սաակաշվիլիին:
Լուսանկարը՝ Interpressnews.ge-ից