
Քոբուլեթիում հորդառատ անձրեւի հետեւանքով սողանք է գրանցվել։ «Ինտերպրեսնյուս» լրատվականին Քոբուլեթիի գամգեբելիի (տեղական կառավարման գործադիր մարﬓի ղեկավար) տեղակալ Մալխազ Ռոմանաձեն հայտնել է, որ սողանքը գրանցվել է Քոբուլեթի-Օզուրգեթի ճանապարհահատվածի վրա, ինչի հետեւանքով ճանապարհին տեղաշարժը մի քանի րոպեով սահմանափակվել է: Ըստ Ռոմանաձեի՝ սողանքից տուժել է նաեւ մի քանի գյուղ: