Ֆինանսների նախարար Նիկոլոզ Գագուան և Սկանդինավիայի ներդրումային բանկի նախագահ Հենրիկ Նորմանը ստորագրել են Վրաստանի և Սկանդինավիայի ներդրումային բանկի միջև շրջանակային համաձայնագիր: Տեղեկատվությունը տարածել է ֆինանսների նախարարությունը:
Սկանդինավիայի ներդրումային բանկի նպատակն է ներդրումային ծրագրերը ֆինանսավորել այն երկրներում, որտեղ գործում է նշված բանկը:
Հյուսիսային ներդրումային բանկի (NIB-ի) կողմից ֆինանսավորվող ծրագրերը, հիմնականում ընգրկում են էներգետիկայի, տրանսպորտի և շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտները:
Սկանդինավիայի ներդրումային բանկը, որպես միջազգային ֆինանսական ինստիտուտ հիմնադրվել է 1975 թվականին և գործում է Դանիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Իսլանդիայի, Լատվիայի, Լիտվայի, Նորվեգիայի և Շվեդիայի միջև 2005 թվականի հունվարի 1-ին կնքված միջազգային համաձայնագրի շրջանակներում: