«Ռուսթավի 2»-ը նամակ է ստացել Վրաստանի պետական անվտանգության նախկին աշխատակից Նինո Նիքաբաձեից, որում վերջինս պարզաբանում է, որ երկիրը լքել է ՊԱԾ-ի կողմից իրականացվող ճնշումների արդյունքում։
«Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը հրապարակել է ստացված նամակը, որում մասնավորապես ասվում է․ «ՊԱԾ-ում աշխատանքի եմ անցել ծառայության ղեկավար Վախթանգ Գոմելաուրիի օգնությամբ, ով սկեսրարիս կնոջ եղբայրն է, ընտանիքի մոտ անձավորություն»:
Նինոն նամակում գրում է նաև, որ ինքը դարձել է իր ծնողների, եղբայրների, ինչպես նաև ամուսնի ընտանիքի բռնության զոհը, իսկ ՊԱԾ-ի ղեկավարը իմացել ու կոծկել է ամուսնու արարքները:
Բացի այդ, նամակի հեղինակի հայտարարությամբ՝ իրավիճակը սրվել է այն ժամանակ, երբ 2017 թ․սկզբին ՊԱԾ-ում նոր ծրագիր իրականացնելու առաջարկ է ստացել: Ըստ Նիքաձեի, այդ ծրագիրը նպատակն ունի ՏԻՄ ընտրություններից (նածատեսված է աշնանը,-խմբ․) առաջ վարկաբեկել ընդդիմխոսներին, այդ թվում խոսք է եղել նաև դա անել անձնական կյանքին վերաբերող տեսանյութերի հրապարակման միջոցով:
Նիքաբաձեն հեռուստաալիքի «Post Scriptum» հաղորդման ժամանակ հայտարարել է, որ գործընկերոջ՝ Կոբա Կապանաձեի հետ խորհրդակցությունից հետո, հրաժարվել է մասնակցել այդ ծրագրին, ինչից հետո Կապանաձեին հեռացրել են աշխատանքից:
Այժմ նրանք գտնվում են արտասահմանում՝ մտածելով, որ Վրաստան վերադառնալու դեպքում իրենց կյանքին վտանգ է սպառնում:
«Ռուսթավի 2»-ի փոխանցմամբ՝ ՊԱԾ-ի հասարակայնության հետ կապերի վարչության պետը նախկին աշխատակցի վերոնշյալ հայտարարությունները անլուրջ է համարել՝ նշելով, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում։
Նամակում հնչող մեղադրանքները հերքել են նաև Նիքաբիձեի ամուսինը, եղբայրներն ու հայրը: Նրանք Նիքաբիձեին մեղադրում են երեխաներին թողնելու և Կապանաձեի հետ փախչելու մեջ: