Սիրիայում սպանվել է հեղինակավոր դաշտային հրամանատար: Տեղեկությունն այս մասին տարածել է Կվրիրիս պալիտրա թերթի վերլուծաբան Նինո Բուրճուլաձեն: Ըստ նրա՝ սիրիական Համաս արվարձանում զոհվել է Գեորգի Քուշթանաշվիլին, նույն ինքը՝ Սալահուդին Ալ Շիշանին՝ Պանկիսիից: Նա պայքարում էր Սիրիայում Բաշար Ասադի ուժայինների դեմ: Ժամանակին նա Թարխան Բատիրաշվիլիի կողմից ստեղծված խմբավորման անդամ էր, ապա հրամանատար: Կոնֆլիկտի պատճառով նա լքել էր խմբավորումը, սակայն շարունակում էր պայքարն Ասադի դեմ: Վերջում նա կռվում էր Թարխիր ամ-շամ խոշոր ընդդիմադիր միավորման շարքերում, նա հրամանատարներից մեկն էր: