Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում հայտնվել են Վրաստանը բնութագրող ճանապարհային նշանները:
Նշաններից մեկի վրա աջարական խաչապուրի է պատկերված, երկրորդի վրա գրված է՝ Սանկտ Պետերբուրգից Վրաստան 2,637.9 կմ է:
Նշանները ստեղծվել են «Վրաստան PLAY» վրացական մշակույթի փառատոնի կազմակերպիչների կողմից։ Փառատոնը տեղի կունենա փետրվարի 17-18-ին Սանկտ Պետերբուրգի ARTPLAY նախագծային կենտրոնում: Կազմակերպիչների կարծիքով, նման անսովոր ձևով նրանք որոշել են Վրաստանին սեր խոստովանել:
«Մենք ուզում էինք քաղաքում հետք թողնել: Ճանապարհային նշանները սահմանում են ընթացքը և որոշակի կանոններ են արտահայտում: Սիրել Վրաստանը՝ լավ օրենք է», — լրագրողներին ասել է փառատոնի կազմակերպիչ Ռոման Բուդնիցկին:
Սանկտ Պետերբուրգում կայանալիք երկօրյա միջոցառումը տեղի կունենա վրացի հայտնի կատարողներ` Նինո Քաթամաձեի և Insight խմբի, ինչպես նաև «Մգզավրեբի» խմբի մասնակցությամբ:
Լուսանկարը՝ newsgeorgia.ge-ից