Մայրաքաղաք Թբիլիսիում ապօրինի կայանումների տուգանքների հավաքագրումն իրականացնող «Սիթի պարկ» ընկերությունը քաղաքապետարանից պահանջում է մինչև դատական գործի ավարտը պայմանագրի չեղարկման որոշումը վերանայել։ «Սիթի պարկ»-ի փաստաբանները քաղաքապետարան են ներկայացրել համապատասխան դիմումը:
Ընկերության իրավաբան Նաթիա Ծկեպլաձեն հայտարարել է, որ գործող օրենսդրությամբ դատարանի որոշումից հետո պետք է կատարվի պայմանագրերի չեղարկման վերանայում:
«Այսօր մենք դիմել ենք քաղաքապետարանին․ առաջարկում ենք հետաձգել պայմանագրի չեղարկման ամսաթիվը մինչև դատական գործի ավարտը: Մենք պետք է բողոքարկենք պարտականությունների ոչ պատշաճ կատարման պատճառով: Միայն դատարանի որոշումից հետո կարելի է քննարկել պայմանագրերի չեղարկման հարցը»,-նշել է Ծկեպլաձեն:
Հիշեցնենք, որ Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն օրեր առաջ հայտարարեց, որ քաղաքապետարանը ապրիլի 10-ից կդադարեցնի «Սիթի պարկ» ընկերության կետ կնքած պայմանագիրը:
Նյութի աղբյուրը՝ interpressnews․ge