
Փրկարարական ծառայության աշխատակիցները հուլիսի 7-ին Աջարիայում, ծովափնյա Գոնիո գյուղում գտել են ծովում անհետացած 25-ամյա տղամարդու դին:
Տղամարդու փնտրման աշխատանքները տևել են 2 օր:
Զուգահեռաբար շաունակվում են 45-ամյա տղամարդու փնտրման աշխատանքները, որը ծով է մտել հուլիսի 3-ին, Բաթումիում:
Փաստի վերաբերյալ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածով, ինչը ենթադրում է ինքնասպանության հասցնելը: