Վրացական «Interpressnews.ge» լրատվականը անդրադարձել է Հայաստանում սպասվող նախագահական ընտրություններին՝ նշելով, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին հավանաբար կփոխարինի Արմեն Սարգսյանը:
«ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը իշխող Հանրապետական կուսակցության անունից Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանին առաջարկել է կուսակցության անունից մասնակցել նախագահական ընտրություններին: Սերժ Սարգսյանի և Արմեն Սարգսյանի հանդիպումը տեղի է ունեցել նախագահական նստավայրում»,- գրում է «IPN.ge»-ն:
Լրատվականը մեջբերել է նախագահի խոսքերն առ այն, թե երկրի ապագա նախագահը պետք է հարուստ անցած ճանապարհ ունենա, ճանաչում ունենա և՛ երկրի ներսում, և՛ դրսում, որպեսզի արժանապատվությամբ ներկայացնի երկիրը միջազգային ասպարեզում: