
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիին՝ Տղիբուլի քաղաքում Մինդելի ածխահանքի փլուզման կապակցությամբ, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել:
Հանրապետության Նախագահը խորին ցավակցություն և զորակցություն է հայտնել Գիորգի Մարգվելաշվիլիին և Վրաստանի բարեկամ ժողովրդին` սփոփանքի խոսքեր ուղղելով զոհվածների հարազատներին և մերձավորներին: