Վրաստանյան լրատվամիջոցները շարունակում են լուսաբանել նախընտրական Վրաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացները: Սեպտեմբերի 12-ի մամուլում առավելապես խոսվեց Բիձինա Իվանիշվիլիի հայտարարությունների մասին: «Netgazeti.ge» պարբերականը հրապարակել է հայտարարությունների մեծ մասը: Մասնավորապես պարբերականը փոխանցում է, որ Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, թե Պաատա Բուրճուլաձեն իրեն աջակցելու համար մեծ գումար է պահանջել: Իվանիշվիլին նաև ասել է, որ Բուրճուլաձեն կապված է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի և «Միացյալ ազգային շարժման» հետ:
«3 տարի է չեմ տեսել Բուրճուլաձեին, չեմ թաքցնի՝ վիրավորված եմ: Վիրավորվել եմ նրա համար, որ ժամանակին, երբ խնդրեցի կողքիս լինի, շատ փող պահանջեց: Իհարկե, ես հրաժարվեցի»,- հայտարարել է Իվանիշվիլին՝ Քութաիսիում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Իվանիշվիլիի այս հայտարարությանը Պաատա Բուրճուլաձեն պատասխանել է «Առաջին» հեռուստաալիքի եթերում: Լրագրողի հարցին, արդյո՞ք Իվանիշվիլիի հայտարարությունը ճշմարտություն է Բուրճուլաձեն այսպես է պատասխանել.
«Անկեղծ ասած՝ ինձ շատ է հետաքրքրում՝ ի՞նչ գումարի մասին է եղել զրույցը: Մի՞ թե այնքան գումար եմ պահանջել, որը դժվար է եղել նրա համար: Երևի թե ինչպես թագավորից են պահանջում՝ կես թագավորությունտ տուր, 3.5 միլիարդ: Իմ պատասխանը հետևյալն է՝ ի՞նչ գումարի մասին է խոսքը»:
«Interpressnews»-ի փոխանցմամբ՝ «Ժոովրդավարական շարժում» կուսակցության առաջնորդները հանիպումներ են ունեցել Գորիի շրջանի բնակչության հետ:
«Շատ ուրախ եմ, որ այսպիսի հետաքրքիր հանդիպում ունեցա: Ինձ համար ամենակարևորն այն է, որ մարդիկ հասկանում են մեր ծրագիրը և խոստումները: Իրականում ոչ ոք չի երազում ՆԱՏՕ-ի և Եվրամիության մասին: Ժողովուրդը ցանկանում է հարևան երկրների հետ հարաբերությունների նորմալացում, տնտեսական աճ և հիմնական սոցիալական խնդիրների լուծում: Չգիտեմ ինչ հույսով է «Վրացական երազանք»-ը խոսում 100- 115 նոր պատգամավորի ընտրվելու մասին: Այս մարդկանց հետ հանդիպումից հետո վստահ եմ, որ մենք լուրջ աջակցություն կունենանք»,- հայտարարել է Նինո Բուրջանաձեն:
«Ռուսթավի 2» հեռուստաալիքը տեղեկացնում է, որ Ֆրանսիան կաջակցի Վրաստանին՝ օդային տարածքի վերահսկման գործում: Վրաստանի պաշտպանության նախարարը նախագահին անձամբ է վերահաստատել, որ Փարիզը կոգնի պաշտոնական Թբիլիսիին պաշպանողական ունակությունները բարելավելու գործում: Նախագահի նստավայրում Ժան Իվ Լե Դրիանը մանրամասնեի մասին չի խոսել, սակայն նշել է, որ ռազմական օգնությունը, որը Վրաստանը կստանա Ֆրանսիայից, հակաօդային պաշտպանության համար կլինի: Ֆրանսիայի պաշտանության նախարարի՝ Վրաստան երկօրյա այցի շրջանակներում հայտնի է դարձել, որ մինչև տարվա վերջ Ֆրանսիայից մասնագետ կժամանի և կոգնի երկրի հակաօդային պաշտպանության ռազմավարության պլանավորմանը: «Միացյալ ազգային շարժում» կուսակցության շահերը պաշտպանող հեռուստաալիքի փոխանցմամբ՝ կուսակցությունը դրական է գնահատում այս քայլը:
«Frontnews»-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահի նստավայրում Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հավատարմագրեր է փոխանցել Վրաստանում Իսրայելի նորանշանակ դեսպան Շաբաթայ Ցյուրին: Միջոցառումից հետո տեղի է ունեցել երկկողղմ հանդիպում, որի ժամանակ խոսվել է երկու երկրների միջև առկա բարեկամական, մշակութային հարաբերությունների մասին: Կողմերը ընդգծել են միջազգային ասպարեզում երկու երկրների համագործակցության կարևորությունը: Շաբաթայ Ցյուրը վերահաստատել է Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության՝ Իսրայելի աջակցությունը: