«Ռուսաստանի կողմից մենք լսեցինք կեղծված մեղադրանքներ, որը մատնանշում է Ռուսաստանի Դաշնության փաստարկներ չունենալու մասին»,- այս մասին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) «Վրաստանը Ռուսաստանի դեմ» գործի լսումներից հետո հայտարարել է Վրաստանի արդարադատության փոխնախարար Գոչա Լորթքիփանիձեն:
«Սա անզիջում, բայց իրավունքի ու արդարության համար պայքար էր: Այս գործը ոչ միայն Վրաստանի համար էր կարևոր, այլ նաև մյուս հակամարտությունների, օրինակ Ուկրաինայի և Մոլդովայի համար: Ռուսաստանի կողմից փաստարկների փոխարեն մենք լսեցինք կեղծված պատմական դեպքեր և նրանց միակ պատասխանն էր, որ Վրաստանի ներկայացրածը կեղծիք է և չի համապատասխանում իրականությանը: Այս ամենը խոսում է այն մասին, որ ռուսական կողմը այսօր ոչ մի փաստարկ չուներ»,- հայտարարել է Գոչա Լորթքիփանիձեն:
Հիշեցնենք, որ «Վրաստանը Ռուսաստանի դեմ» (II) գործով երեկ ՄԻԵԴ-ում տեղի է ունեցել վերջին բանավոր լսումը: