Սարկավագական ձեռնադրություն Թբիլիսիում (տեսանյութ)

Դեկտեմբերի 26-ը՝ Սուրբ Ստեփանոս Նախավկայի հիշատակության օրը,   Եկեղեցուն ծառայող սարկավագների տոնն է: Այդ օրը  Վիրահայոց թեմի հոգևոր դասը համալրվեց 4 սարկավագներով:  20 տարվա մեջ առաջին անգամ թեմում կատարվեց սարկավագական ձեռնադրություն: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ Վիրահայոց թեմի առաջնորդ տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ձեռամբ  սարկավագական կոչումներ շնորհվեցին թեմի 4 հոգևոր սպասավորների, ովքեր մինչ այդ հաջողությամբ հանձնել էին սարկավագական քննությունները:

Հովսեփ սարկավագ Չիրախով, Գևորգ սարկավագ Անտոնյան (Թբիլսիի  Սուրբ Գևորգ եկեղեցի), Օթար սարկավագ Գիգաուրի (Թբիլսիի Սուրբ Էջմիածին եկեղեցի) և Պետրոս սարկավագ Գասպարյան (Ախալքալաքիի Սուրբ Խաչ եկեղեցի). Նրանք այսուհետ շարունակելու են իրենց ծառայությունը հայ կեղեցուն, այժմ արդեն առավել մեծ պատասխանատվությամբ ու նվիրվածությամբ:

15782045_1543419032354905_1015495601_n«Այսօր յուրահատուկ օր է մեզ համար: Այս բարի ծառայությունը կատարելով՝ պատասխանատվությունն ավելի մեծացավ, սա զգաստացնում է մեզ, որպեսզի մեր ծառայությունն ավելի լավ կատարենք, օգտակար լինենք մեր եկեղեցուն ու ժողովրդին»,-ասաց Հովսեփ սարկավագ Չիրախովը:

 

15782353_1543419035688238_1542514533_nԳևորգ Սարկավագ Անտոնյան. «Այսօր սարկավագության թագը ստացանք, որպեսզի ինչպես ծառայում էինք , շարունակենք նույն խոնարհությամբ ծառայել, ինչպես մեր Սուրբ եկեղեցուն, այնպես էլ ժողովրդին, ուզում եմ նաև իմ հոգևոր եղբայներին շնորհավորել, ովքեր Մայր Աթոռում սարկավագական ձեռնադրություն են ստացել»:  

Դեկտեմբերի 26-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սարկավագական ձեռնադրության  են արժանացել նաև Գևորգյան ճեմարանի սաներ, ծնունդով թբիլիսիից՝ Արտակ Անտոնյանը և Եղիշե Հարությունյանը: Ինչպես վիրահայոց թեմի առաջնորդը նշեց իր խոսքում, այս կերպ  թեմում սերնդափոխության հարց է լուծվում. տարեց  հոգևոր հայրերն իրենց փոխարինողները կունենան: Սրբազանը խոսեց նաև տոնի խորհրդից, շնորհավորեց Ստեփան կամ Ստեփանոս  անունը կրողներին:

Թողնել պատասխան