Երևանի Ազատության հրապարակում այս պահին տեղի ունեցող հանրահավաքին ելույթ է ունենում կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը։ Նա բարձրախոսով ընթերցեց Ժիրայր Սեֆիլյանի Վարդաշեն քրեակատարողական հիմնարկից գրված նամակը։
Խզմալյանը հայտարարեց նաև , որ «Սասնա ծռեր» խումբը պաշտոնապես հանձնվել է։ Խմբի համակարգողներից Վարուժան Ավետիսյանը հեռախոսով հայտնել է, որ հետագա արյունահեղությունից խուսափելու համար կայացրել են այս որոշումը։
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարեց, որ ՀՀ Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքի ազատագրումն ավարտված է: