Սամցխե-Ջավախեթիում ընտրությունները համեմատաբար հանգիստ պայմաններում անցան․միջազգային դիտորդներ

Վրաստանում հոկտեմբերի 8-ի խորհրդարանական ընտրություններին հետեւել է 1440 դիտորդ 55 միջազգային կազմակերպությունից: Ընդհանուր առմամբ դիտորդներն ընտրությունների ընթացքը դրական են գնահատել: ԵԱՀԿ/ԺՄԻԳ եւ միջազգային այլ դիտորդական առաքելությունների հայտարարությամբ, ընտրությունների օրը հիմնականում խաղաղ միջավայրում է անցել: Լարվածությունն աճել է օրվա ընթացքում, երբ տեղի են ունեցել բախումներ որոշ ընտրատեղամասերում ու դրանց հարակից տարածքներում:  Ձայն տալու գործընթացում խախտումներ չեն եղել, փոխարենը քվեների հաշվվման գործընթացը բացասական է գնահատվել:

Դիտորդների ներկայացրած զեկույցում հետաքրքրական  են ազգային փոքրամասնություններին վերաբերող կետերը․

«Ընտրություններին մասնակցող մի քանի ուժեր ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին ընդգրկել են կուսակցության ընտրացուցակի  ոչ անցանելի հորիզոնականներում: Նրանց հիմնականում մեծամասնական թեկնածուներ են ներկայացրել փոքրամասնություններով բնակեցված տարածքներում: Նշված վայրերում քարոզարշավն անցել է ազատ ու մրցակցային միջավայրում։ Այն առավելապես նկատվեց ադրբեջանցիներով բնակեցված տարածքներում, ավելի քիչ՝  հայերով բնակեցված տարածքներում: Կասկածներ են առաջացել, որ որոշ ընտրատարածքներում նոր սահմաններ նշանակելու  պատճառով ազգային փոքրամասնությունների ներկայացուցչական հնարավորությունը պակասել է»։

Հիշեցնենք, Ալիք Մեդիան հետեւում էր ընտրությունների ընթացքոին հետևում էր նաև  ազգային փոքրամասնություններով բնակեցված վայրերից՝ Սամցխե-Ջավախեթիից ու Մառնեուլիից: Ընտրությունները հայաբնակ Սամցխե-Ջավախեթիում անցան հիմնականում խաղաղ միոջավայրում, նկատվեցին էական ազդեցության չունեցող մի քանի խախտումներ: Ըստ ընտրությունների նախնական արդյունքների, Նինոծմինդա -Ախալքալաք ընտրատարածքում հաղթել է «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության  մեծամասնական թեկնածու Հենզել Մկոյանը:

Ինչ վերաբերում է ադրբեջանաբնակ Մառնեուլիին, միջազգային դիտորդները նշում են, որ  Կիզիլ-Աջլո գյուղի թիվ 48 ընտրատեղամասում տեղի ունեցող իրադարձությունները ավելի քան ուռճացվեցին, քան իրականում էր․Նրանք ընդգծեցին, որ   ընտրությունների ձայների հաշվվան գործընթացը խաղաղ է անցել: Ի դեպ, հիշյալ ընտրատարածքում նոյեմբերի 2-ին տեղի կունենա երկրորդ փուլ:

Հիշեցնենք, Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը ընդհանուր առմամաբ կիսում է միջազգային դիտորդների խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ գնահատականները։ Այս մասին հայտեարարել է Վրաստանում ԱՄՆ դեսպան Յան Քելին:  Քելին անշել է,  որ երկրի քաղաքացիները ազատ ընտրություն կայացնելու հնարավորություն են ունեցել։  Նա հույս է հայտնել, որ առաջատար կուսակցությունները կլուծեն ընտրությունների 2-րդ փուլում առաջ եկած խնդիրները:

Վրաստանյան  խորհրդարանական ընտրություններին արձագանքել է նաեւ Եվրամիության բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին եւ Եվրահանձնակատար Յոհաննես Հանը: Նրանց նամակում նշված էր, որ ընտրություններն անցել են խաղաղ միջավայրում եւ մարդու իրավունքները հիմնականում չեն խախտվել:

Սրանով միջազգային դիտորդների գնահատականը չի սահմանափակվել․Նրանք հանդիպումներ են ունեցել երկրի արտգործնախարարի եւ ԿԸՀ-ի ղեկավարի հետ: Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեի հետ հանդիպման ընթացքում միջազգային դիտորդ կազմակերպությունները հոկտեմբերի 8-ի խորհրդարանական ընտրությունները որակել են որպես մեծ քայլ երկրի ժողովրդավարության կոնսոլիդացման գործընթացում:

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայտերը նույնպես արձագանքելով ընտրություններին, նշել է, որ Վրաստանը եւս մեկ անգամ հաստատել է իր երիտասարդ ժողովրդավարության հասունացումը:

Վրաստանին ընտրությունների առաջին փուլը խաղաղ անցկացնելու առիթով շնորհավորել են Գերմանիան, Լատվիան,Իսպանիան և այլն

 

Թողնել պատասխան