Վրաստանում տեղացած առատ ձյան պատճառով որոշ ճանապարհներ գործում են սահամանփակումներով:
Վրաստանի Տարածքային կառամարման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապահների դեպարտամենտից տեղեկացնում են, որ առատ ձյան ու բքի պատճառով դժվարանցանելի են մի շարք միջպետական ճանապարհներ:
Եթևեկության սահամափակումներ են մտցվել Նինիոծմինդայից Հայաստան տանող ճանապարհին: Նշվում է, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհն անվաշղթաների կիրառման դեպքում բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար:
Հիշեցնենք`օրեր առաջ նախարարությունից տեղեկացրել են, որ որ ըստ եղանակային կանխատեսումների՝ առաջիկա օրերին ևս Վրաստանի ավտոճանապարհներին ձյան առատ տեղումները կշարունակվեն, սպասվում է նաեւ բուք եւ ցածր ջերմաստիճան:
Վրաստանի մայրաքաղաքում հունվարի 28-ին վաղ առավոտից տեղացող ձյունը խնդիրներ չի առաջացրել: Այս մասին հայտնել է ձյան մաքրման աշխատանքներն իրականացնող «Թբիլսերվիս» ընկերության ղեկավար Մամուկա Ջղարկավան: Վերջինիս խոսքով, Թբիլիսում նմանատիպ տեղումներ վերջին մի քանի տարիների ընթացքում չեն դիտվել:
Օդերևութաբանները Թբիլիսիում ձյան տեսքով տեղումներ են կանխատեսում մինչև հունվարի 30-ը: