Սահմանափակումներ վրաց-ռուսական սահման տանող ճանապարհին

Ձյան առատ տեղումների պատճառով Գուդաուրի-Կոբի ավտոճանապարհը կրկին գործում է սահմանափակումներով: Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս Ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում արգելված է կցորդով և կիսակցորդով ավտոտրանսպորտի տեղաշարժը: Մնացած մեքենաների երթևեկությունը թույլատրվում է միայն պաշտպանիչ անվաշղթաների առկայության դեպքում: Նույն ավտոճանապարհի 134-135 կմ հատվածում՝ Դարիալի կիրճում, ավտոմեքենաների կայանումն արգելված է:

Նյութն ու լուսանկարը՝ newsgeorgia.ge-ի

 

Թողնել պատասխան