
Հայաստանի և Վրաստանի միջպետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետում 1,5 մլն դոլար արժողությամբ զննման սարք (սկաներ) է տեղադրվել:
Այն իրականացվել է ԵՄ աջակցությամբ «Հարավային Կովկասում սահմանների արդիականացման» ծրագրի շրջանակներում: Հայ-վրացական ահմանում նոր տեխնիկան առավել արդյունավետ է դարձնելու բեռների ստուգման գործընթացը:
«ԵՄ-ը բարձր է գնահատում պետական սահմանի կառավարման որակը բարձրացնելու ուղղությամբ` Վրաստանի իրականացրած աշխատանքները: Դա արվել է երկրի առաջընթացի համար` վիզայի ազատականեցման գործընթացի ընթացքում»,— նշել է Վրաստանում Եվրամիության դեսպան Յանոշ Հերմանը: