Սահմանադրության նոր նախագծի վերաբերյալ հանրային քննարկումներ տեղի կունենան Վրաստանի ևս 10 քաղաքներում:
Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն: Նա նաև տեղեկացրել է, որ առաջիկայում կներկայացնի սահմանադրական փոփոխությունների շուրջ հանրային քննարկումների նախագիծ:
«Քննարկումները կշարունակվեն ևս 10 քաղաքներում, որոնք ընտրվել են տարբեր չափանիշներից ելնելով: Նախատեսվում է 10 քննարկում անցկացնել նաև մայրաքաղաք Թբիլիսիում»,- հայտարարել է Կոբախիձեն:
Քննարկումները կանցկացվեն հետևյալ քաղաքներում` Զեստաֆոնի, Սամտրեդիա, Սիղնաղի, Մարնեուլի, Ախալքալաքի, Խուլո, Օզուրգեթի, Փոթի, Կղազբեգի և Մեստիա:
Կոբախիձեն ասել է, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում հանդիպում-քննարկում կանցկացվի տարբեր շահագրգիռ խմբերի հետ: Հանդիպումներ կլինեն նաև ԲՈՒՀ-ում ու քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ: