
Հոկտեմբերի 13-ին Վրաստանի խորհրդարանը վերջնականապես կընդունի նոր Սահմանադրությունը՝ անցնելով եվրոպական տիպի խորհրդարանական ժողովրդավարության: Այս մասին հայտնել է Վրաստանի խորհրդարանի ղեկավար Իրակլի Կոբախիձեն:
Ըստ Կոբախիձեի՝ սահմանադրական փոփոխությունների հիման վրա Վրաստանի՝ եվրոպական և եվրաանտլանտյան կառույցների ինտեգրումը դառնում է որպես սահմանադրական նշանակության խնդիր: