
«Սահմանադրության մշակված նոր տարբերակն անպայման երրորդ ընթերցմամբ կընդունվի աշնանային նստաշրջանում»,- այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն:
Վերջինիս խոսքով, խմբագրական փոփոխությունները հաշվի կառնվեն: Խորհրդակցություններ կանցկացվեն նաև բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ:
«Սահմանադրության բարեփոխումների վերաբերյալ բազմաթիվ հայտարարություն ենք արել, որոնք հավանաբար արդեն հոգնեցրել են հասարակությանը։ Սահմանադրության մշակված նոր նախագիծն անպայման ընդունվելու է գալիք նստաշրջանում»,-հայտարարել է Կոբախիձեն: