
Վրաստանի կառավարությունը սկսել է ամուսնական կապին վերաբերող սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկումը:
80 պատգամավորների կողմից ստորագրված օրենքի նախագիծն այսօր ներկայացվել է Մարդու իրավունքների պաշտպանության կառավարական հանձնաժողովի նիստում: Ըստ փոփոխության` Սահմանադրության 36-րդ հոդվածի 1-ին կետը պետք է վերաձևակերպվի` ամուսնությունը կնոջ և տղամարդու ինքնակամ կապն է` ընտանիք կազմելու նպատակով և ամուսինների իրավահավասարության հիմքով:
Օրենքի նախագծի հեղինակը «Վրացական երազանք»-ն է, ստորագրել են նաև «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամներ: Հանրապետականները զերծ են մնացել օրինագիծը նախաձեռնելու հարցում, սակայն այս կուսակցության երկու պատգամավոր ևս ստորագրել է փաստաթղթի տակ: