
Թբիլիսիի մեծ համերգասրահում մի խումբ ակտիվիստներ տապալել են Սահմանադրական բարեփոխումների հանրային քննարկումները: Խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն ասել է, որ համերգասրահում թույլ տրված սադրանքների ֆոնի վրա ինքը հանդիպումը շարունակելու իմաստ չի տեսնում։ Նա դիմել է իր ելույթը ընդհատած ակտիվիստներին՝ կոչ անելով գնալ գիտության ճանապարհով՝ ասելով, որ «երիտասարդ կոմունիստները Վրաստանում տեղ չունեն»:
Տեսանյութը՝ Կոբախիձեի ֆեյսբուքյան էջից