«Սահմանադրական փոփոխությունների թեմայով հերթական քննարկումը տեղի կունենա աշնանային նստաշրջանի ժամանակ»,- այս մասին հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Արչիլ Թալակվաձեն:
Նրա խոսքերով քաղաքացիական հասարակությանն ու հասարակական կազմակերպություններին հնարավորություն կտրվի հետևել գործընթացին և մասնակցել երրորդ ընթերցման շրջանակներում տեղի ունեցող քննարկումներին:
«Սահմանադրական բարեփոխումներն անցել են օրենսդրության և ժողովրդավարական սկզբունքներով նախատեսված բոլոր փուլերը: Պետական սահմանադրական ժողովում ընդգրկված են եղել ոչ կառավարական կազմակերպությունների, ընդդիմության և քաղաքացիական հասարակության մի շարք ներկայացուցիչներ: Տեղի են ունեցել հանրային քննարկումներ»,- նշել է Թալակվաձեն:
Հատկանշական է, որ մի շարք հասարակական կազմակերպություններ կոչ են արել իշխանությանը մինչ Սահմանադրության փոփոխությունների փաթեթի ընդունելը սպասել Վենետիկի հանձնաժողովի որոշմանը:
Տեղեկացնում է Interpressnews.ge-ն: