Ընդդիմությունը վստահ է, որ իշխող թիմը սահմանադրական փոփոխությունները նախաձեռնել է նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ անհամաձայնության պատճառով:
Նշվում է, որ երկրի առաջին դեմքի իրավասությունները պետք է նվազեն և նրան պետք է ընտրեն ուղիղ ընտրակարգով:
«Եվրոպական Վրաստան» կուսակցության ներկայացուցիչները հարցի շուրջ հանրաքվե են պահանջում:
«Վրացական երազանքի ներկայացուցիչները չեն թաքցնում անձնական ատելությունը նախագահ Մարգվելաշվիլիի նկատմամբ և պարզ է դառնում, որ նախագահի իրավասությունների նվազեցումն ու նախագահին ուղղակի կերպով ընտրելը չի վերաբերում պետության սկզբունքների փոփոխություններին»,- հայտարարել է «Ազատության շարժում-Եվրոպական Վրաստան» խմբակցության անդամ Իրակլի Աբեսաձեն:
«Միացյալ ազգային շարժումում» կարծում են, որ նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին ցանկանում է Սահմանադրությունը հարմարեցնել իրեն:
«Մարգվելաշվիլին կհաղթի, թե կպարտվի, էական չէ: Քննարկվող հարցն այն է, որ վրաց ժողովուրդը պետք է ընտրի նախագահին: Իվանիշվիլին փորձում է երկրում ունենալ լիակատար իշխանություն, բոլորը ենթարկվեն իրեն»,- հայտարարել է կուսակցության անդամ Զազա Բիբիլաշվիլին: