
Սահմանադրական դատարանի նախագահ է ընտրվել Զազա Թավաձեն: Փակ քվեարկությունն անցկացվել է նախօրեին: Թավաձեի թեկնածությանը սատարել է պլենումի 8 անդամներից 5-ը: Երկրորդ թեկնածու Իրինա Իմերլիշվիլին ստացել է մնացած 3 ձայները: 2010 թվականի մարտի 30-ին Զազա Թավաձեն նշանակվել էր Սահմանադրական դատարանի անդամ: Նույն թվականի հունիսին ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ: 2008-2010 թվականներին եղել է Արդարադատության փոխնախարար, 2004-ին աշխատել է նաև Վրաստանի փախստականների վերաբնակեցման հարցերով դեպարտամենտի ղեկավար: