
Ձյունը և մերկասառույցը Վրաստանի մի շարք մայրուղիներում, այդ թվում նաև վրաց-հայկական սահման տանող ավտոճանապարհին կրկին սահմանափակումների պատճառ են դարձել: Ախալցիխե-Նինոծմինդա մայրուղու 90-112-րդ կիլոմետրում մեքենաների տեղաշարժը թույլատրվում է միայն պաշտպանիչ անվաշղթաների օգտագործմամբ: Նույն պայմաններն են նաև Կոդա-Փարծխիսի-Մանգլիսի- Նինոծմինդա ճանապարհի Ռոդիոնովկա-Նինոծմինդա հատվածում: