Նախօրեին լեհ-ուկրաինական սահմանը հատած Վրաստանի երրորդ նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին գիշերել է Լվովում: Նրան դիմավորել է Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովոյը: Քաղաքապետի հետ ընթրիքից հետո Սահակաշվիլին մոտեցել է լրագրողներին, հայտարարել, որ ինքը իրավական ոչ մի կետ չի խախտել, չնայած, որ Ուկրաինայի սահմանն անցել է առանց անձնագրի ստուգման: Ըստ Սահակաշվիլիի՝ իր համախոհները ձեռքերի վրա են իրեն անցկացրել սահմանը: Մոտ հարյուր հոգու ուղեկցությամբ նա Լվով է հասել, ուր մի քանի հարյուր էլ նրան դիմավորել է քաղաքի կենտրոնական հրապարակում: Սահակաշվիլին նաև շնորհակալություն է հայտնել ոստիկաններին. «Երախտապարտ եմ, որ չկատարեցին հանցավոր հրամանը»:
Սահակաշվիլին ապագա ծրագրերի մասին խոսելիս ասել է, որ ապա ծրագրեր դեռ չունի, Լվովում սպասելու է կնոջն ու որդուն, զուգահեռ նաև խորհրդատվություններ կանցկացնի քաղաքական գործիչների հետ: