
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին Օդեսայում արտակարգ դրություն է հայտարարել: Ֆեյսբուքի իր էջում նա գրել է, որ արտակարգ դրությունը պայմանավորված է ուժգին քամու հետ, որը զգալի վնասներ է հասցրել քաղաքին:
«Բազմաթիվ ծառեր են տապալվել, որի հետևանքով 3 մարդ է մահացել: Նրանց թվում 11-ամյա երեխա: Ավելի քան հարյուր բնակավայրեր հոսանքազրկվել են: Մենք խորհուրդ ենք տալիս, որ դպրոցները դադարեցնեն ուսումնական գործընթացը»,- նշել է Սահակաշվիլին: