
Վրաստանի երրորդ նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ այսուհետ վարելու է ZIK հեռուստաալիքի ուկրաիներենով հեռարձակվող «Այլ Ուկրաինա» թոք շոուն:
«Այսօր մի քանի դեսպանների հետ ճաշել ենք Շվեդիայի դեսպանատանը: Մեր զրույցի կարևոր թեման տեղեկատվական շրջափակումը ճեղքելն էր: Մենք ZIK հեռուստաընկերության եթերում ձայնագրել ենք «Այլ Ուկրաինա» թոք շոուի առաջին թողարկումը, որը բավականին սուր է ստացվել: Յուրաքանչյուր շաբաթ այս հաղորդման եթերով ցույց եմ տալու այն Ուկրաինան, որը ցույց չի տալիս որևէ այլ հեռուստաալիք»,- հայտարարել է Սահակաշվիլին: