
Ներքին գործերի նախարար Գիորգի Մղեբրիշվիլին հայտարարել է, որ Միխեիլ Սահակաշվիլին Վրաստանի սահմանը հատելու դեպքում անմիջապես կձերբակալվի:
«interpressnews»-ի փոխանցմամաբ, նախարարը վկայակոչել է դատարանի վճիռը, ըստ որի, Սահակաշվիլին մեղադրվել է անձնական կարիքների համար 5 մլն դոլար ծախսելու մեջ:
«Նրա ձերբակալման մասին գոյություն ունի դատարանի վճիռ: Սահակաշվիլիի անունը նախարարության փնտրվողների բազայում է: Վրաստանի օրենսդրության համաձայն, նա կձերբակալվի, երբ հատի Վրաստանի սահմանը»,-հայտարարել է Գիորգի Մղեբրիշվիլին: