Ուկրաինայի արդարադատության կողմից գրանցվել է Օդեսայի նախկին նահանգապետ և Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի ստեղծած կուսակցությունը:
«Այս հասարակ թվացող քայլը մեզ ավելի է մոտեցնում երկրի նոր սկզբունքային քաղաքական դասի ձևավորմանը»,- այս առիթով ասել է Սահակաշվիլին:
Ըստ քաղաքական գործչի՝ Ուկրաինայի 19 քաղաքում արդեն բացվել են կուսակցության ներկայացուցչություններ: Օդեսայի ղեկավարի պաշտոնը լքելուց հետո նախորդ տարվա վերջին, Սահակաշվիլին հայտարարել էր «Նոր ուժերի շարժում» ստեղծելու մասին: Ուկրաինայի տարբեր քաղաքների իր համախոհներին նա հրավիրել էր Կիև՝ հանրահավաքի: «Նոր ուժերի շարժման» ներկայացուցիչներն իրենց անվանում են 1989 թվականին ստեղծված «Ուկրաինայի ազգային շարժման» հետևորդներ: