
Վրաստանի նախկին նախագահ, «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլին Ուկրաինայից շարունակում է նախընտրական տեսաուղերձների շարքը: Այս անգամ Սաակաշվիլին խոսում է կրթական ոլորտի բարեփոխումների մասին:
Կուսակցության ղեկավարը, որ այսօր Օդեսայի նահանգապետն է, խոստանում է. «Մեր ապագա կառավարության տարիներին, որը կգործի հոկտեմբերի 9-ից հետո, ոչ մի ուսանող չի հեռացվի համալսարանից` անկախ նրա առաջադիմությունից ու վճարունակությունից: Բացի այդ, յուրաքանչյուր վրացի ուսանող հնարավորություն կստանա առնվազը մեկ տարի ժամկետով պետության հաշվին ուսում ստանալ արտասահմանում»:
Սահակաշվիլին նշել է նաև` հպարտ է այն փաստի առիթով, որ իր նախագահության օրոք արտասատհմանում կրթություն ստացած բազմաթիվ ուսանողներ այսօր պետական կառավարման համակարգում տարբեր պաշտոններ են զբաղեցնում:
Հիշեցենք, Սահակաշվիլին Վրաստանից հեռացել է 2013 թվականի նոյեմբերի 20-ին իր նախագահական լիազորությունների ավարտից անմիջապես հետո:
Տեսանյութը դիտեք այստեղ: