«Միացյալ ազգային շարժում»-ը «Գազպրոմի» հետ կապված ակցիաներ է սկսելու՝ հասարակության մեջ առճակատում և անկարգություններ առաջացնելով: Այս մասին հայտարարել է «Ազատ գոտի» շարժման նախկին անդամ Բեսո Կալաձեն։
Նա տեղեկացրել է, որ իր ձեռքի տակ է «Միացյալ ազգային շարժման» գործողությունների ծրագրիրը, որտեղ կետ առ կետ նշվում է, թե ինչպես են սկսելու ակցիաներն ու անկարգությունները։
Կալաձեն նշել է, որ անկարգությունների գլխավոր հեղինակը դա կուսակցության հիմնադիր, այժմ Ուկրաինայում գտնվող Վրաստանի նախկին նախագհ Միխեիլ Սահակաշվիլին է:
«Կուսակցությունն ակտիվորեն ներգրավված է «Գազպրոմ»-ի կետ կապված թեմաներում և փորձում է սև քարոզարշավ իրականացնել: Երկու օր առաջ կուսակցության ներսում աշխատանքային հանդիպում է տեղի ունեցել, որը կապված է եղել կուսակցության համագումարի հետ: Միևնույն ժամանակ գրասենյակում հավաքված են եղել նաև «Ազատ գոտու» անդամները, որոնցից մեկը ինձ է փոխանցել «Ազգային շարժման» 6 կետից բաղկացած ծրագիրը։ Նրանում տեղ է գտել համագումարի աշխատանքային խմբի հանդիպումը, բուն համագումարը, կառավարության շենքի մոտ հունվարի 27-ին «Գազպրոմի» դեմ անցկացվելիք բողոքի ակցիան, Թբիլիսիի և շրջանային գրասենյակների ներկայացուցիչների հանդիպումը, փետրվարի 6-ի ցույցի մասին Նուգզար Ծիկլաուրիի կամ Ակո Մինաշվիլիի ասուլիսը, հաջորդ օրը ավտովթարի կազմակերպումը։ «Միացյալ ազգային շարժման» միակ ճանապարհը շարունակում է մնալ անկարգություններ հրահրելը»,- հայտարարել է Կալաձեն։
Նա երկրի քաղաքացիներին կոչ է արել չտրվել «Միացյալ ազգային շարժման» սադրանքներին:
Հիշեցնենք՝ Բեսո Կալաձեն Միացյալ ազգային շարժման կողմից անկարգություններ էր կանխատեսլ դեռևս նախորդ ընտրությունների ժամանակ։