Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի ղեկավարած «Նոր ուժերի շարժում» կուսակցության ներկայացուցիչները Ուկրաինայի Գերագույն Ռադայի շենքի մոտ նախատեսվող ցույցից առաջ տեղադրել են վրաններ, իսկ Ուկրաինայի իշխանությունները ձեռնարկել են անվտանգության միջոցառումներ։
«Նոր ուժերի շարժում» կուսակցության մի քանի հազար կողմնակիցները Միխեիլ Սաակաշվիլիի և մի շարք այլ ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ բողոքի ակցիա են անցկացնում՝ պահանջելով վերացնել պատգամավորների անձեռնմխելիությունը, փոխել ընտրական օրենսդրությունը և ստեղծել հակակոռուպցիոն դատարան: Ցուցարարների խոսքով, նրանք կմնան խորհրդարանի շենքի մոտ այնքան ժամանակ, մինչև իրենց պահանջները կկատարվեն։
Ըստ ոստիկանության, վրանային ճամբարում ավելի քան 200 ակտիվիստ կա: Ռադայի շենքի մոտ հերթապահում են նույնքան ոստիկաններ և Ուկրաինայի ազգային գվարդիայի աշխատակիցներ։