
Ուկրաինական Obozrevatel լրատվականը հրապարակել է Միխեիլ Սահակաշվիլիին Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելու մասին նախագահ Պետրո Պորոշենկոյի հրամանագիրը: Լրատվականը չի նշում, թե որտեղից է ձեռք բերել հրամանագիրը:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահի աշխատակազմը մինչ այդ մերժել էր հրապարակել հրամանագիրը՝ պատճառաբանելով, որ այն անձնական տվյալներ է պարունակում:
Obozrevatel-ի կողմից հրապարակված փաստաթղթի համաձայն, Սահակաշվիլիից զատ ևս 7 անձ զրկվել է Ուկրաինայի քաղաքացիությունից: Դրա հետ մեկտեղ, Վրաստանի երրորդ նախագահին քաղաքացիությունից զրկելու կոնկրետ պատճառ նշված չէ:
Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին Պետրո Պորոշենկոյի հրամանով Ուկրաինայում ընդդիմադիր դիրքերից հանդես եկող ՍաՀակաշվիլիին զրկեցին քաղաքացիությունից: