«Եվրոպական Վրաստանի» առաջնորդներից Գիգի Ուգուլավան պնդում է, որ Սալոմե Զուրաբիշվիլին նախագահի հարմար թեկնածու չէ։
«Պալիտրանյուզի» եթերում նա նշել է, որ Զուրաբիշվիլիի հանդեպ բացասական վերաբերմունք է նկատվում նաև «Վրացական երազանքի» աջակիցների շրջանում: Նրա խոսքով, նշված թեկնածուին աջակցել չեն ցանկանում նաև իշխող կուսակցության անդամները:
«Իշխող ուժի («Վրացական երազանքի») ընտրողների մոտավորապես 30 տոկոսը Սալոմե Զուրաբիշվիլիին տեսնել չի ուզում: Զուրաբիշվիլին ամոթալի է որպես նախագահ: Երեկ մի թայլանդացու եմ հանդիպել, ով նրանից լավ էր խոսում վրացերեն: Նա չի գիտակցում, թե որ երկրում է ցանկանում դառնալ նախագահ: Պատկերացրեք Վրաստանի նախագահին, ով քայլում է այլ երկրների առաջնորդների հետ՝ ասելով, թե իր երկիրը սեփական տարածքում պատերազմ է սկսել»-հայտարարել է Գիգի Ուգուլավան:
Նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հիմնադրած կուսակցությունից հեռացած Ուգուլավան, հավանաբար, նկատի ունի Զուրաբիշվիլիի մեծ աղմուկ հանած հայտարարությունը, որտեղ վերջինս Սաակաշվիլիին է մեղադրել օգոստոսյան պատերազմը սկսելու մեջ։