
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբան Ռուսլան Չերնալուցկին դիմել է Ուկրաինայի գլխավոր դատախազությանը` «Կուրչենկո-Սաակաշվիլի» գործը փակելու խնդրանքով:
Չերնալուցկիի խոսքով, Սաակաշվիլիի` Լեհաստան ռեադմիսիան «խոսում է պետութան կողմից նրա հանդեպ առաջադրված մեղադրանքներից հրաժարվելու մասին»:
«Ուկրաինայի օրենսդրության համաձայն, օտարերկրացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, որոնց նկատմամբ մեղադրանք է առաջադրված, չեն կարող լքել Ուկրաինայի տարածքը: Ռեադմիսիայով պետությունը, փաստացի, ապացուցել է Սաակաշվիլիի գործողություններում հանցագործության փաստերի բացակայությունը: Հետևաբար, Սաակաշվիլիի հանդեպ հարուցված քրեական գործերը պետք է փակվեն»,- հայտարարել է Չերնալուցկին: