
Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կինը՝ Սանդրա Ռուլոֆսը մեկնել է Կիև: Ռուլոֆսը Interpressnews-ի հետ զրույցի ժամանակ հույս է հայտնել, որ Ուկրաինա մուտք գործելիս խնդիրներ չի ունենա:
Ինչ վերաբերում է երեկվա իրադարձություներին, Ռուլոֆսը դրանք անվանում է «առճակատում» և նշում է, որ Ուկրաինայի իշխանությունները չեն կարող լռեցնել ընդդիմադիրների ձայնը:
«Երեկ մեծ առճակատում էր: Ուկրաինայի կառավարությունում կարծում էին, թե Միշային ձերբակալելը հեշտ կլիներ: Պատշաճ պատրաստ չեն եղել և ստացել են այն, ինչ եղավ: Միշան շատ մեծ աջակցություն ունի և այն ավելի է մեծանում»,- հայտարարել է Ռուլոֆսը: