«Ուկրաինայում սկսված գործընթացների՝ Սաակաշվիլիի արտահանձմամբ ավարտի շանսերը փոքր են»,- այս մասին հայտարարել է Պետրո Պորոշենկոյի դաշինքի առաջնորդ Սերգեյ Լաշչենկոն:
Նրա խոսքով, պաշտոնական Կիևի համար արտահանձնման մասին որոշումն իրականացնելը դժվար կլինի, քանի որ Սաակաշվիլին սահմանը հատելուց հետո շրջապատված է իր աջակիցներով, որոնց մեջ են նաև Գերագույն ռադայի պատգամավորներ:
Սերգեյ Լաշչենկոյի հայտարարության համաձայն՝ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն Միխեիլ Սաակաշվիլիի վերաբերյալ սխալ որոշում է կայացրել:
«Անցյալ շաբաթ Ուկրաինայի իշխանությունները Վրաստանի դատախազությունից Սաակաշվիլիի արտահանձնման վերաբերյալ խնդրանք են ստացել: Ուկրաինայի արդարադատության նախարարի տեղակալի հայտարարության համաձայն՝ առկա իրավիճակում դա անհնար է, քանի որ Սաակաշվիլին դատապարտված չէ որևէ հանցագործության համար: Կարծում եմ, ընթացիկ գործընթացների՝ Սաակաշվիլիի արտահանձմամբ ավարտի շանսերը փոքր են, քանի որ սահմանը հատելուց հետո Սաակաշվիլին շրջապատված է աջակիցներով, խորհրդարանի անդամներով: Նույնիսկ եթե Ուկրաինայի իշխանությունները նման որոշում կայացնեն, Սաակաշվիլիի աջակիցները կպաշտպանեն նրան, ճիշտ այնպես, ինչպես սահմանը հատելու ժամանակ: Պորոշենկոն հիմար վիճակ է ստեղծել Սաակաշվիլիին զրկելով քաղաքացիությունից: Նրա համար ամենալավ ռազմավարությունը կլինի ամեն բան թողնել այնպես, ինչպես կա»,- հայտարարել է Սերգեյ Լաշչենկոն: