Ըստ Միխեիլ Սաակաշվիլիի թիմի անդամ Դավիթ Սակվարելիձեի, Սաակաշվիլիին ձեռբակալել են պետական սահմանապահ ոստիկանության հատուկ ուժերը: Նույնը հաստատել է նրա փաստաբաններից մեկը: Իր հերթին Hromadske պետական սահմանապահ ծառայությունը չի հաստատել այս տեղեկությունը:
«Այս պահին ես նման տեղեկություն չունեմ», — հայտարարել է Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության մամուլի քարտուղար Օլեգ Սլոբոդիանին:
Ուկրայնական ոստիկանությանը, Սաակաշվիլիի ձերբակալության մասին տեղեկատվությունը ոչ մերժել և ոչ էլ հաստատել է, իսկ Ուկրաինայի դատախազության մամլո խոսնակ Անդրեյ Լիսենկոն ասում է, որ այս ձերբակալության հետ իրենք ոչ մի կապ չունեն:
Նշենք, որ Միխեիլ Սաակաշվիլիին ձերբակալել են Կիևի «Սուլգունի» ռեստորանում: Այս մասին հայտարարել է Սաակաշվիլիի մամլո ծառայությունը:
«Միխեիլ Սաակաշվիլիին ձերբակալել են Միխայլովսկի պողոտայում գտնվող «Սուլուգունի» ռեստորանում»,- գրված է Սաակաշվիլիի մամլո ծառայության հայտարարության մեջ:
Լուսանկարը՝ interpressnews.ge-ից