
Ըստ ուկրաինական ТСН հեռուստաալիքի տեղեկատվության՝ Միխեիլ Սաակաշվիլիին կարտաքսեն եվրոպական երկրներից մեկը:
Միևնույն ժամանակ, լրատվամիջոցին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը տեղեկացրել է, որ արտաքսումը տեղի կունենա ոչ թե Նիդեռլանդներ, այլ այն երկիր, որտեղից Սաակաշվիլին ապօրինաբար մտել է Ուկրաինա: Այդ դեպքում Սաակաշվիլիին Լեհաստան կարտաքսեն, քանի որ նա հենց այնտեղից էր 2017 թվականին Ուկրաինա մտել:
Լուսանկարը՝ Interpressnews.ge-ից