Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը արձագանքել է Ստամբուլի օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչությանը: Ինստագրամի իր էջում նա գրել է. «Եթե հաստատվի Ախմեդ Չատաևի մասնակցությունը` Ստամբուլյան դեպքերին, ապա ողջ պատասխանատվությունը պետք է կրեն արևմտյան և վրացական հատուկ ծառայությունները: Ո՞վ է Չատաևը: Նա Ավստրիայի քաղաքացի է, ունի վրացական անձնագիր, անձամբ ծանոթ է Սահակաշվիլիի հետ: 13 տարվա ընթացքում Չատաևի հետ գործ են ունեցել Բելգիայի, Շվեյցարիայի, Բուլղարիայի, Ուկրաինայի, Վրաստանի, Թուրքիայի հատուկ ծառայությունները: Ամենուր` կանաչ լույս: Ռուսաստանից նա հեռացել է որպես շարքային ավազակ: Նրան Ավստրիայում, Թուրքիայում և Վրաստանում են աճեցրել և ահաբեկիչ դարձրել: 2011-ին Չատաևը կազմակերպել է Ավստրիայում հավաքագրված ահաբեկիչների խմբի` Վրաստանից Չեչնիա տեղափոխելու փորձ: Չատաևին ձերբակալեցին, ապա բաց թողեցին` Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հրահանգով: 2013-ից` Թուրքիայում և Սիրիայում: Թուրքական հատուկ ծառայությունները չէին կարող չիմանալ ինչով է նա զբաղված»: