
Բաթումիում գտնվող աշխարհահռչակ Led Zeppelin-ի մենակատար Ռոբերտ Պլանտին մեգրելական խոհանոցի ուտեստներ և վրացական ճաճա (օղի) են հյուրասիրել: Ռոք խմբի մենակատարը համերգից առաջ եղել է աջարական ռեստորաններից մեկում:
Լեգենդար ռոք-երաժիշտը համերգով հանդես կգա Շեկվեթիլիի «Բլեք սի արենա» համերգասրահում, այսօր՝ հուլիսի 19-ին: Համերգն ամենամյա Բաթումիի ջազ փառատոնի շրջանակներում է անցկացվում, որի հյուրերը տարբեր տարիների ընթացքում եղել են համաշխարհային այնպիսի մակարդակի աստղեր, ինչպիսին են ՝ Jamiroquai, Prodigy, Snoop Dog և այլոք:
Լուսանկարը, որտեղ ռոք աստղը վրացական ճաճա է խմում, տեղադրված է ջազ փառատոնի ֆեյսբուքյան էջում: