Սանկտ-Պետերբուրգի օրեսնդիր խորհրդի պատգամավոր Վիտալի Միլոնովը երկրի Կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևին է դիմել`
Ստամբուլի հին անուններից մեկը` Կոստանդնուպոլիսը, ռուսական բոլոր քարտեզներ, ուսումնական ձեռնարկներ և տրանսպորտային ուղղություններ վերադարձնելու խնդրանքով: հաղորդում է «ՌԻԱ նովոստին».
«Մեր երկրի բազմաթիվ բնակիչների համաՐ Ստամբուլն առաջվա նման կապված է բացառապես Բյուզանդիայի պատմության հետ: Մեր պետության մինչհեղափոխական շրջանում այդ քաղաքը կոչվում է Կոստանդնուպոլիս, իսկ հիմա ուղղափառ շատ երկրներ, օրինակ Հունաստանը, պահպանում են այդ ավանդույթը»:
Պատգամավորը պնդում է, որ նախկին անվանումը պետք է վերականգնել ներկա կիրառման մեջ. «Մենք չենք հերքում ժամանակակաից անվանումը, սակայն մեզ իավունեք ենք վերապահում պատմական արդարությունը վերականգնել` թեկուզ և սմվոլիկ»,- ասել է Միլոնովը: