Ռուս լրագրող Արկադի Բաբչենկոն ողջ է, Ուկրաինայի անվտանգության ծառայությունը կանխել է սպանության փորձը:
Անվտանգության ծառայության ներկայացուցիչը նշել է, որ ձերբակալվել է Բաբչենկոյի դեմ մահափորձի նախապատրաստման կասկածյալը՝ Ուկրաինայի քաղաքացի Գ.-ն, ով համագործակցում է ռուսական հատուկ ծառայությունների հետ: Այս սպանության համար խոստացվել է 30 հազար ԱՄՆ դոլարի չափով գումար:
Ռուս լրագրող Բաբչենկոն հայտարարել է, որ մեկ ամիս առաջ իրեն տեղեկացրել են իր դեմ ծրագրվող «պատվերի» մասին և առաջարկել մասնակցել հատուկ գործողությանը:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ երեքշաբթի երեկոյան Կիևում մի քանի անգամ կրակել են ռուս լրագրող Արկադի Բաբչենկոյի վրա, որից հետո նա իբրև թե շտապօգնության մեքենայում մահացել է: Ուկրաինական ոստիկանությունը հայտարարել էր, որ դիտարկում է ռուսական հատուկ ծառայությունների մասնակցության տարբերակը: