Հարավային Օսիայի հետ շփման գծում Վրաստանի քաղաքացիներ են ձերբակալվել

Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի հետ շփման գծում ռուս զինվորականները ձերբակալել են Վրաստանի քաղաքացի, 58-ամյա Թեյմուրազ Դուդաշվիլիին: Տեղացիները «Interpressnews» լրատվականին հայտնել են, որ ձերբակալվածին մեքենայով տարել են Ցխինվալիի ուղղությամբ:

Այսօր շփման գծում ձերբակալել են նաև Դիրբի գյուղի եկեղեցու հոգևորականին: Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունից հայտնում են, որ գործում է թեժ գիծ։ Դեպքի վերաբերյալ տեղեկատվությունն արդեն փոխանցվել է Եվրամիության դիտորդական առաքելությանը:

Թողնել պատասխան