
Գորիի շփման գծի հարակից տարածքում Վրաստանի ևս մեկ քաղաքացի է ձերբակալվել։ Այս մասին տեղեկացնում է Rustavi 2հեռուստաընկերությունը՝ նշելով, որ ռուս բռնազավթիչները 50 տարեկան Սերգո Դարբաիձեին առևանգել են Քվեշա գյուղի մոտակայքից:
Դարբաիձեն շփման գծի մոտակա տարածքում անասուններին էր արածեցնում։ Ըստ նույն տեղեկատվության, նրան մեղադրում են սահմանը ապօրինի հատելու մեջ:
Նշվում է, որ Վրաստանի քաղաքացուն, հավանաբար, արդեն տեղափոխել են Ցխինվալիի մեկուսարան: