
Ռուսթավելիի պողոտայում գտնվող Աշակերտների կենտրոնի մոտ երեկ վիճաբանության ժամանակ դանակահարված 15-ամյա դեռահասի առողջական վիճակը բավարար է: Այս մասին հայտարարել է բարձրագույն բժշկական տեխնոլոգիաների կենտրոնի համալսարանական հիվանդանոցի տնօրեն Կոնստանտինե Մումլաձեն։
Նրա խոսքերով, դեռահասն արդեն շնչում է ինքնուրույն՝ առանց շնչառական ապարատների և իրավիճակի բարելավման դինամիկան դրական է:
Վիճաբանության շարժառիթները դեռևս հայտնի չեն, դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ։